«Ինտեր Մայամին» հայտարարել է երեք ֆուտբոլիստների հեռանալու մասին

«Ինտեր Մայամիի» կազմը լքել է երեք ֆուտբոլիստ, հաղորդում է ամերիկյան ակումբի մամուլի ծառայությունը։

Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ թիմը կլքեն հարձակվող Ժոզեֆ Մարտինեսը, կիսապաշտպան Վիկտոր Ուլոան և եզրային հարձակվող Ջեյկ Լակավան։

Միաժամանակ Լիոնել Մեսսին, Սերխիո Բուսկետսը և Ժորդի Ալբան հաջորդ մրցաշրջանում կշարունակեն հանդես գալ «Ինտեր» Մայամիում։