Դավիդ դե Խեան կարող է վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Դավիդ դե Խեան կարող է վերադառնալ թիմ, հայտնում է The Sun-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ մանկունիանցիները դիտարկում են 32-ամյա իսպանացու հետ կարճաժամկետ պայմանագիր կնքելու հարցը՝ կապված Անդրե Օնանի՝ Աֆրիկայի գավաթի ապագա հեռանալու հետ։

Դե Խեայի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ավարտվում էր այս ամառ։ Այդ ժամանակվանից նա ազատ գործակալի կարգավիճակում է: Դարպասապահը թիմում հանդես էր գալիս 2011 թվականից։