«Միլանի» հարձակվող Օլիվյե Ժիրուն պատասխանել է ֆրանսիական ՊՍԺ հնարավոր տեղափոխության մասին հարցին։
«Պատրա՞ստ եմ երբևէ տեղափոխվել ՊՍԺ․ Ոչ, ես ուրախ եմ, որ խաղում եմ «Միլանում»: Բացի այդ, մանուկ հասակում երկրպագում էի «Մարսելին»»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է AS-ը։
Իտալիայի առաջնության այս մրցաշրջանում Ժիրուն «Միլանի» կազմում անցկացրել է ութ հանդիպում, ֆուտբոլիստը դարձել է չորս գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։