Նիկո Ուիլյամսը կարիերան շարունակելու չորս տարբերակ ունի

«Ատլետիկի» հարձակվող Նիկո Ուիլյամսի ծառայություններով հետաքրքրված են Անգլիայի Պրեմիեր Լիգայի չորս ակումբներ։

Ըստ 90 min football-ի՝ իսպանացի ֆուտբոլիստը հայտնվել է՝ «Թոթենհեմի», «Արսենալի», «Լիվերպուլի» և «Ասթոն Վիլայի» ուշադրության կենտրոնում։

Հիշեցնենք, որ 21-ամյա Ուիլյամսն այժմ շատ մոտ է «Ատլետիկի» հետ պայմանագիրը երկարաձգելուն։ Միաժամանակ, նոր պայմանագիրը կներառի 50 մլն եվրո փոխհատուցման գումար։

Նախկինում Ուիլյամսով հետաքրքրված էր նաև «Բարսելոնան»։ Այս մրցաշրջանում Նիկոն Իսպանիայի առաջնությունում անցկացրել է 7 հանդիպում, որտեղ կատարել է 4 գոլային փոխանցում։