Կառլո Անչելոտտի․ «Ռոդրիգոն աստիճանաբար սկսում է գոլեր խփել, և դա շատ կարևոր է մեզ համար»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի խաղում «Բրագայի» նկատմամբ տարած հաղթանակը (2-1)։

«Ռոդրիգոն աստիճանաբար սկսում է գոլեր խփել, և դա շատ կարևոր է մեզ համար։ Բաց թողած գոլից առաջ ինձ թվում էր, թե ամեն ինչ մեր ձեռքերում է, բայց հետո խաղի դինամիկան փոխվեց։ Մենք լավ վերահսկում էինք գծերի միջև ազատ տարածությունը, իսկ հետո 2-1 հաշվով ամեն ինչ սկսեց վատանալ»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Մադրիդի «Ռեալն» ունի 9 միավոր և խմբում առաջինն է։