Տակեֆուսա Կուբոն կարող է վերադառնալ իր նախկին ակումբ

Մադրիդի «Ռեալը» չի բացառում «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Տակեֆուսա Կուբոյի տրանսֆերի հնարավորությունը։

Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ «արքայական» ակումբի ղեկավարությունը ուշադիր հետևում է ճապոնացու առաջընթացին։

Հիշեցնենք, որ Կուբոն «Ռեալին» էր պատկանում 2019-ից 2022 թվականներին։ Նոր մրցաշրջանում Տակեֆուսան շատ գովեստի է արժանանում «Ռեալ Սոսյեդադում» իր որակյալ ֆուտբոլի համար։

Այս մրցաշրջանի ընթացքում Կուբոն Իսպանիայի առաջնությունում անցկացրել է 9 հանդիպում, որտեղ դարձել է 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։