Միկել Արտետա․ «Մենք վստահում ենք նրան»

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է թիմի հարձակվող Կայ Հավերցի խաղի մասին։

«Մենք վստահում ենք Հավերցին։ Նա զարմանալի խաղացող է, ով կօգնի մեզ կատարելագործվել: Մենք վստահ ենք Հավերցում»,- մարզչի խոսքերը մեջբերում է Ֆաբրիցիո Ռոմանոն։

24-ամյա Հավերցը միացել է «Արսենալի» թիմին նախորդ ամառ: Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 13 հանդիպման՝ ներառյալ բոլոր մրցաշարերը, դարձել մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։