Ֆրանսիայի Լիգա 1-ի առաջնության 9-րդ տուրում ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթեց «Ստրասբուրգին», իսկ ակումբի առաջատար հարձակվող Կիլիան Մբապպեն դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
Այդ գոլային փոխանցումը նրա առաջինն էր այս մրցաշրջանում, բայց ակումբային մակարդակում, հաշվի առնելով նրա ելույթները «Մոնակոյի» և ՊՍԺ-ի կազմում բոլոր մրցաշարերում, գոլային փոխանցումը դարձավ Մբապեի հոբելյանականը՝ հարյուրերորդը:
Հիշեցնենք, որ Կիլիանն իր ներկայիս ակումբում հանդես է գալիս 2017 թվականից։ Ֆրանսիայի առաջնության հաջորդ՝ տասներորդ տուրում երկրի գործող չեմպիոնը արտագնա խաղում կխաղա «Բրեստի» հետ, դա տեղի կունենա հոկտեմբերի 29-ին՝ կիրակի օրը։