Ժյուլ Կունդեն կարող է տեղափոխվել Անգլիա

«Բարսելոնայի» պաշտպան Ժյուլ Կունդեն կարող է տեղափոխվել «Նյուքասլ», հայտնում է TodoFichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Նյուքասլը» Կունդեի համար կարող է առաջարկել 70 միլիոն եվրո: Խոսքը հավանաբար հաջորդ ամառ տրանսֆերի մասին է։

Հիշեցնենք, որ 24-ամյա Ժյուլ Կունդեն անցած մրցաշրջանի սկզբից հանդես է գալիս «Բարսելոնայում»։ Ակումբի կազմում անցկացրած 51 պաշտոնական խաղում ֆրանսիացի պաշտպանը խփել է երկու գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։