Ջեյդոն Սանչոն այլեւս պետք չէ «Մանչեսթեր Յունայթեդին»

Անգլիացի վինգեր Ջեյդոն Սանչոն այլեւս պետք չէ «Մանչեսթեր Յունայթեդին»: Ինչպես սոցցանցերի միջոցով հայտնել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, մանկունիանցիների ղեկավարությունը պատրաստ է ընդունել ֆուտբոլիստից ազատվելու ցանկացած առաջարկ։

Հիշեցնենք, որ կոնֆլիկտ է ծագել Սանչոյի և թիմի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի միջև։ Այդ պատճառով ֆուտբոլիստը հեռացվել է թիմի հետ մարզվելուց։ Սանչոն հնարավորություն ուներ վերադառնալու, եթե ներողություն խնդրեր իր մարզչից, բայց չցանկացավ դա անել:

Ջեյդոնի տրանսֆերային արժեքը ներկայումս գնահատվում է 32 միլիոն եվրո։