«Բավարիան» որոշել է այն գումարը, որի դիմաց պատրաստ է Մադրիդի «Ռեալ» բաց թողնել պաշտպան Ալֆոնսո Դևիսին։
Ինչպես հաղորդում է Bild-ը, մյունխենցիներն ակնկալում են 22-ամյա կանադացու վաճառքից նվազագույնը 50 մլն եվրո վաստակել։ Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ֆուտբոլիստին ձեռք բերել 40 միլիոն եվրոյի դիմաց:
Դևիսի պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։
Այս մրցաշրջանում պաշտպանը անցկացրել է 12 հանդիպում և կատարել 3 արդյունավետ փոխանցում։