Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» մտադիր է լուրջ ջանքեր գործադրել Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալայի տրանսֆերն ավարտին հասցնելու համար։
Football Insider-ի տեղեկություններով՝ «Սիթին» հնարավորություն է փնտրում գործարք կնքելու համար։ «Մանչեսթեր Սիթին» միակ ակումբը չէ, որ կցանկանար ձեռք բերել Մուսիալային։ «Լիվերպուլը» նույնպես դիտարկում է Ջամալին ձեռք բերելու հնարավորությունը, որի մարզիչ Յուրգեն Կլոպը հիացած է գերմանացու որակներով։
Մուսիալան վերջերս սառեցրել է «Բավարիայի» հետ նոր պայմանագրի շուրջ բանակցությունները։ Կիսապաշտպանի պայմանագիրը մյունխենցիների հետ ավարտվում է 2026 թվականի ամռանը։