Լոնդոնի «Չելսին» շարունակում է հետևել «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենի շուրջ ստեղծված իրավիճակին։
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկությունների համաձայն՝ «թոշակառուները» ուշադիր հետևում են նիգերիացի հարձակվողի շուրջ ստեղծված իրավիճակին։
Հիշեցնենք, որ Օսիմհենը ներկայումս կոնֆլիկտի մեջ է «Նապոլիի» ղեկավարության հետ։ Նիգերիացին հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը, թեև ժամանակին մոտ էր դրան։
Հաջորդ ամառ Օսիմհենին կմնա «Նապոլիի» հետ պայմանագրի ավարտին մեկ տարի: Նախկինում նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսը չէր բացառել հաջորդ ամառ Վիկտորին վաճառելու հնարավորությունը։ Նիգերիացուն հետաքրքրում է նաև «Լիվերպուլը» և «Ռեալը»: