«Բարսելոնան» մտադիր է գնել Ժոաու Կանսելուին

«Բարսելոնան» մտադիր է գնել 29-ամյա պաշտպան Ժոաու Կանսելուին, հայտնում է Sport.es-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Բլաուգրանայի» ղեկավարությունը պատրաստ է պորտուգալացի պաշտպանի տրանսֆերի համար «Մանչեսթեր Սիթիին» վճարել մոտ 25 միլիոն եվրո։ Նշվում է, որ «Բլաուգրանայի» ղեկավարները մտադիր են որքան հնարավոր է շուտ համաձայնության գալ «Սիթիի» ներկայացուցիչների հետ՝ չսպասելով մրցաշրջանի ավարտին:

Բանակցությունների գլխավոր խնդիրն այս պահին ակումբների միջև անհամապատասխանությունն է ֆուտբոլիստի արժեքը գնահատելու հարցում։

«Քաղաքայինները» մտադիր են նվազագույնը 50 միլիոն եվրո վաստակել իրենց ֆուտբոլիստի վաճառքից։