Կատալոնական «Բարսելոնան» Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի հաջորդ խաղում Դոնեցկի «Շախտյորի» դեմ խաղում հույսը կարող է դնել իր հարձակվող Մարկ Գույուի վրա:
Լրագրող Ժերար Ռոմերոյի տեղեկություններով՝ «կապտանռնագույնների» ղեկավարությունն այժմ թղթաբանությամբ է զբաղվում՝ Գույուին Չեմպիոնների Լիգայում գրանցելու համար։
Հիշեցնենք, որ Գույուն «Բարսելոնայի» կազմում իր նորամուտը նշել է երեկ՝ Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ Իսպանիայի առաջնության խաղում։ 17-ամյա հարձակվողին ընդամենը 33 վայրկյան է պահանջվել «բլաուգրանայի» կազմում իր առաջին գոլը խփելու համար: Գույուի գոլը միակն էր, որը հաղթանակ բերեց «Բարսելոնային»։