«Բարսելոնայի» նոր մարզադաշտը կընդունի 110 հազար հանդիսականի

Կատալոնական «Բարսելոնան» հայտարարել է «Կամպ Նոու» մարզադաշտի ընդլայնման հավակնոտ նախագծի մասին. լեգենդար մարզադաշտը կընդունի 110 հազար հանդիսական՝ ներկայիս 99 հազարի փոխարեն:

Սա նշանակում է, որ մարզադաշտի թողունակությունը կավելանա ուղիղ տասը տոկոսով։ Նախագծի վրա աշխատանքը կարժենա մեկուկես միլիարդ եվրո։ Աշխատանքները կավարտվեն մինչև 2026 թվականի ամառ։

Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որը ցույց է տալիս, թե ինչպես է ընդլայնվելու «Կամպ Նոուն»: Այսօր երեկոյան «Բարսելոնան» Իսպանիայի առաջնության հերթական տուրում կխաղա «Ատլետիկի» հետ։