Կիսապաշտպան Լեոն Գորեցկան ձեռքի կոտրվածքով հայտնվել է Բավարիայի հիվանդանոցում։
Ֆուտբոլիստը վնասվածք է ստացել շաբաթ օրը կայացած Բունդեսլիգայի «Մայնցի» դեմ խաղում։ Գորեցկան կիրակի վիրահատության է ենթարկվել եւ այժմ բաց կթողնի թիմի մի քանի հանդիպումներ: Այս մասին հաղորդում է մյունխենյան ակումբի կայքը։
Հիշեցնենք, որ «Բավարիան» 3։1 հաշվով հաղթել է «Մայնցին»։ Այժմ Թոմաս Տուխելի թիմը պատրաստվում է Չեմպիոնների Լիգայի «Գալաթասարայի» դեմ խաղին, որը կանցկացվի հոկտեմբերի 24-ին։
Լեոն Գորեցկան 2023/24 մրցաշրջանի 12 խաղում դարձել է երկու գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։