«Բետիսի» կիսապաշտպան Իսկոն բացատրել է, թե ինչ է պակասել թիմին Լա լիգայի 10-րդ տուրի՝ «Խետաֆեի» հետ խաղում (1-1) հաղթելու համար։
«Մենք պատրաստվում ենք հաղթել բոլոր դաշտերում, այնպիսի դինամիկայի մեջ ենք, երբ մեզ հետ միշտ նույն բանն է պատահում, առաջ ենք ընկնում և թվում է, թե անջատվում ենք, մի քայլ հետ ենք անում, և վերջում ամեն ինչ ավարտվում է։ Դա մեզ է վնասում: Երկրորդ խաղակեսում միշտ շատ շանսեր են լինում, որոնք մենք բաց ենք թողնում։ Մենք պետք է կատարելագործվենք այս հարցում»,- Իսկոյի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Այս խաղից հետո «Բետիսը» 14 միավորով զբաղեցնում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը։ «Խետաֆեն» 11 միավորով 12-րդ տեղում է։