Ստեֆանո Պիոլին անդրադարձել է Սանդրո Տոնալիի հետ կապված իրավիճակին

«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին մեկնաբանել է կիսապաշտպան Սանդրո Տոնալիի հետ կապված իրավիճակը։

«Մենք զարմացած ու ցնցված էինք։ Հոգեպես ես Տոնալիի կողքին եմ։ Ես ուզում եմ նրան դատել ոչ թե նրա արածի համար, այլ այն բանի համար, թե ինչպես է դա հաղթահարում։ Ես միշտ նրա կողքին կլինեմ ու կփորձեմ օգնել նրան»,- Պիոլիի խոսքերն է մեջբերում Sky-ը։

Հիշեցնենք, որ Տոնալիին այժմ հետաքննում են։ Նա խախտել է սպորտային խաղադրույքների կանոնները և, ամենայն հավանականությամբ, որակազրկվելու է։