Անդրեյ Կանչելսկիսը կարծում է, որ «Արսենալը» կարող է հաղթել «Չելսիին»

«Մանչեսթեր Յունայթեդի» և «Էվերթոնի» նախկին ֆուտբոլիստ Անդրեյ Կանչելսկիսը գնահատել է Պրեմիեր Լիգայի 9-րդ տուրի լոնդոնյան դերբիում հաղթելու «Չելսիի» և «Արսենալի» շանսերը։

«Այս խաղում ֆավորիտը «Արսենալն» է։ Թիմն աշխատել է իր սխալների վրա և կրկին առաջատար է։ Դժվար է ինչ-որ բան գուշակել, բայց խաղը պետք է հետաքրքիր լինի: «Արսենալը» հաղթելու ավելի շատ հնարավորություններ կունենա։ Գոլեր կլինեն, բայց հայտնի չէ, թե արդյոք «Չելսին» կկարողանան պատասխանել, նրանք վատ սկսեցին մրցաշրջանը, բայց աստիճանաբար բարելավում են իրենց արդյունքները։

Հավանաբար դեռ վաղ է ասել, որ «Չելսին» խելքի է եկել և կայունություն է ձեռք բերել։ Կարծում եմ՝ տանտերերն ամեն ինչ կանեն, որպեսզի սեփական դաշտում երրորդ հանդիպումն անընդմեջ չպարտվեն»,- Կանչելսկիսի խոսքերն է մեջբերում ODDS.ru-ն։