Մահացել է Սըր Բոբի Չարլթոնը

Հոկտեմբերի 21-ին 86 տարեկան հասակում մահացել է «Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի լեգենդ սըր Բոբի Չարլթոնը։

Չարլթոնը վերապրեց 1958 թվականի Մյունխենի օդային աղետը և օգնեց «Յունայթեդին» դառնալ Անգլիայի չեմպիոն 1965 և 1967 թվականներին: 1968 թվականին «Յունայթեդը», որի ավագը Չարլթոնն էր, դարձավ անգլիական առաջին ակումբը, որը նվաճեց եվրագավաթը։ Սըր Բոբի Չարլթոնը պատկանում է «Մանչեսթեր Յունայթեդի» ռմբարկուների երկարամյա ռեկորդին (1973-2017), որը հետագայում խախտեց Ուեյն Ռունին։

Բացի այդ, Չարլթոնը Անգլիայի հավաքականի կազմում 1966 թվականի աշխարհի չեմպիոն է։ Նա նաև 47 տարվա ընթացքում (1968–2015) Անգլիայի հավաքականի կազմում խփած գոլերի քանակով ռեկորդակիր էր (49)։ Նրան ավելի ուշ անցան Ուեյն Ռունին և Հարի Քեյնը: Բոբի Չարլթոնը ասպետի կոչում է ստացել 1994թ. 2023 թվականի հուլիսին Լուիս Սուարեսի մահից հետո Չարլթոնը դարձավ «Ոսկե գնդակի» ամենատարեց կենդանի դափնեկիրը (1966):