Մոհամեդ Սալահի դուբլը հաղթանակ է պարգևում «Լիվերպուլին» (VIDEO)

Պրեմիեր Լիգայի 9-րդ տուրում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ հաղթեց «Էվերթոնին»՝ 2-0 հաշվով։

Առաջին խաղակեսի վերջնամասում հյուրերը մնացին 10 հոգով՝ երկրորդ դեղին քարտը ստացավ Էշլի Յանգը։ Իսկ երկրորդ 45 րոպեների միջնամասում «Լիվերպուլը» բացեց խաղի հաշիվը՝ Մոհամեդ Սալահը անվրեպ իրացրեց 11 մետրանոցը։

Խաղի վերջում «Լիվերպուլը» ամրապնդեց իր հաջողությունը՝ դուբլի հեղինակ դարձավ Սալահը։

Այս հանդիպումից հետո «Լիվերպուլը» վաստակեց 20 միավոր և գլխավորեց մրցաշարային աղյուսակը։

Խաղի տեսությունն՝