Մոհամեդ Սալահը ԱՊԼ-ի պատմության լավագույն ռմբարկուների ցուցակում բարձրացավ 12-րդ հորիզոնական

ԱՊԼ-ի 9-րդ տուրում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ հաղթեց «Էվերթոնին»՝ 2-0 հաշվով։ «Լիվերպուլի» կազմից դուբլի հեղինակ դարձավ Մոհամեդ Սալահը։

Եգիպտացու համար գոլերը 145-րդ և 146-րդն էին Պրեմիեր Լիգայում։

Սալահը առաջնության պատմության լավագույն ռմբարկուների ցուցակում շրջանցել է Ռոբին վան Պերսիին (144) և հավասարվել է 12-րդ տեղում գտնվող Թեդի Շերինգհեմին։