Պրեմիեր Լիգայի 9-րդ տուրում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ հաղթեց «Էվերթոնին»՝ 2-0 հաշվով։
Ինչպես հայտնում է Opta-ն՝ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Պրեմիեր Լիգայի մարզչական ռեկորդ է սահմանել մերսիսայդյան դերբիում տարած հաղթանակներով։ Այս հաղթանակը գերմանացու համար 9-րդն էր։ Կլոպը հաղթեց իսպանացի մասնագետ Ռաֆայել Բենիտեսին, ով նման ութ հաղթանակ ունի։
Յուրգեն Կլոպը «Լիվերպուլը» գլխավորել է 2015 թվականից։