Ուիլյամ Գալլաս. ««Արսենալը» չպետք է պայմանագիր կնքեր Կայ Հավերցի հետ»

«Արսենալի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին պաշտպան Ուիլյամ Գալլասը քննադատել է «զինագործների» նորեկ Կայ Հավերցին, ով անցյալ ամառ «Արսենալ» տեղափոխվեց «Չելսիից» 75 միլիոն եվրոյի դիմաց։

Բոլոր մրցաշարերում «Արսենալի» 12 խաղում 24-ամյա հարձակվողը դարձել է 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

«Կայ Հավերցը դեռ չի տպավորել ինձ։ «Արսենալին» միանալուց հետո նա ոչինչ չի արել: Նա գոլ խփեց, բայց 11 մետրանոցից: Հավերցը դեռ ոչինչ ցույց չի տվել, և նա դժվարության մեջ է:

Կարծում եմ, որ «Արսենալը» չպետք է պայմանագիր կնքեր Կայ Հավերցի հետ։ Իմ կարծիքով՝ սա սխալմունք էր։ Եթե ​​հարձակվողի վրա ծախսում ես 60 միլիոն ֆունտ, ապա ակնկալում ես, որ նա նվազագույնը 15 գոլ կխփի մեկ մրցաշրջանում: Չեմ կարծում, որ դա այդպես է:

«Արսենալը» ժամանակ չունի։ Չնայած մրցաշրջանը երկար է, ակումբին այստեղ և հիմա արդյունքներ են պետք: Հավերցը երեք տարի է անցկացրել «Չելսիում» և լավ գիտի Պրեմիեր Լիգան։ Ժամանակ է պետք նոր թիմին հարմարվելու համար, բայց նա արդեն ապրում էր Լոնդոնում։

Ֆուտբոլիստները պետք է շատ արագ ադապտացվեն, հենց մարզվելու ժամանակ չկա»,- Գալլասի խոսքերն է մեջբերում The Mirror-ը: