«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կարծում է, որ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի համար պետք է առանձին «Ոսկե գնդակ» ներմուծել։
««Ոսկե գնդակի» երկու տարբերակ պետք է լինի՝ մեկը Մեսսիի, մյուսը՝ բոլորի համար։ Այսպիսով, Հոլանդը պետք է հաղթի, այո։ Մենք նվաճեցինք թրեբլը, իսկ նա 52 գոլ խփեց։ Մեսսիի վատագույն մրցաշրջանի ցուցանիշները լավագույն մրցաշրջանի ցուցանիշներն են մյուս բոլոր ֆուտբոլիստների համար»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում BBC-ն։
Հոկտեմբերի 30-ին Փարիզում տեղի կունենա «Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը։ Մեսսին այս պահին մրցանակի յոթակի դափնեկիր է:
Bolasport-ը հայտնել է, որ Մեսսիին նախապես հայտնել են, որ մրցանակը ստանալու է այս տարի։
Այս մրցաշրջանում Հոլանդը «Սիթիի» կազմում անցկացրել է 12 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 8 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Նախորդ մրցաշրջանում նա 53 խաղում դարձել է 52 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։