«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հետաքրքրված է «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենի ծառայություններով։ Այս մասին հայտնում է The Sun-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ նա ուղարկել է թիմի սկաուտներին՝ Նիգերիայի հավաքականի ֆուտբոլիստին հետևելու համար։ Գերմանացի մասնագետը հարմար փոխարինող է փնտրում Մոհամեդ Սալահին, քանի որ վստահ չէ «Լիվերպուլում» իր ապագայի հարցում:
Կլոպը կարծում է, որ Օսիմհենը հարմար թեկնածու կլիներ եգիպտացուն փոխարինելու համար: 2024 թվականի հունվարին Սալահը կարող է Սաուդյան Արաբիայի ակումբներից մեկը տեղափոխվել։