Ջուզեպե Մարոտա. «Լաուտարո Մարտինեսն իմ Մեսսին է»

Միլանի «Ինտերի» գործադիր տնօրեն Ջուզեպե Մարոտան կիսվել է թիմի հարձակվող Լաուտարո Մարտնեսի մասին իր կարծիքով։

«Մարտինեսն իմ Լեո Մեսսին է։ Լաուտարոն երիտասարդ տաղանդ է, ով արդեն չեմպիոն է։ Նա ամեն օր առաջադիմում է։

Նրա պայմանագի՞րը։ Առայժմ մանրամասներ չեմ ուզում ասել, բայց կարող եմ ասել, որ դուք կարող եք հանգիստ մնալ այս հարցում»,- գործադիր տնօրենի խոսքերն է մեջբերում ինսայդեր Նիկոլո Շկիրան։

Լաուտարոն միլանյան թիմում է հանդես գալիս 2018 թվականի հուլիսից։ Նրա ներկայիս պայմանագիրը «Ինտերի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը: