«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը պատասխանել է դարպասապահ Անդրե Օնանի խաղային խնդիրների մասին հարցին։
«Մենք գիտենք, որ Օնանան պետք է կատարելագործվի, նա պետք է քայլ առաջ անի։ Նրանից շատ են պահանջում, բայց ես վստահ եմ, որ նա կարող է գլուխ հանել։ Օնանան արդեն ցույց է տվել և ես կասկած չունեմ, որ նա կրկին կկարողանա բարձր մակարդակի հասնել»,- մարզչի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ նախորդ ամառ «Ինտերից» գնված կամերունցի ֆուտբոլիստին պարբերաբար քննադատում են իր անկանոն խաղի և հաճախակի սխալների համար։