Բռնցքամարտի Աշխարհի չեմպիոն Էնթոնի Ջոշուան ընտրություն է կատարել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի միջև

Բռնցքամարտի Աշխարհի նախկին չեմպիոն Էնթոնի Ջոշուան ընտրություն է կատարել պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուի և արգենտինացի Լիոնել Մեսսիի միջև։

«Ո՞ւմ եմ ես ավելի շատ հիանում: Դա լավ հարց է: Ես կընտրեմ Ռոնալդուին։ Արդյո՞ք ես նրան Մեսսիից վեր եմ դասում:

Նրանք երկուսն էլ շատ լավ մարզիկներ են։ Սակայն Մեսսիի տաղանդը նրան տրվեց ի վերուստ, սակայն Կրիշտիանուն պետք է շատ աշխատեր նման բարձունքների հասնելու համար։

Իհարկե, նրանք երկուսն էլ քրտնաջան մարզվում են, բայց Ռոնալդուն պետք է ավելին աներ»,- Men’s Health-ին հայտնում է բռնցքամարտիկը: