«Չելսիի» պաշտպան Բենուա Բադիաշիլն ապաքինվել է վնասվածքից և պատրաստ է մասնակցել «Արսենալի» դեմ Պրեմիեր Լիգայի 9-րդ տուրի հանդիպմանը։ Հաղորդում է լրագրող Բոբի Վինսենթը։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանի վերջում 22-ամյա ֆրանսիացին ազդրի վնասվածք էր ստացել, ինչի պատճառով բաց թողեց Անգլիայի ընթացիկ առաջնության մեկնարկը։
Հիշեցնենք, որ Բադիաշիլը «Չելսի» է տեղափոխվել այս տարվա հունվարին «Մոնակոյից»: Պաշտպանին հաջողվել է «ազնվականների» կազմում անցկացնել 11 հանդիպում, որոնցում կարողացել է մեկ գոլի հեղինակ դառնալ։