«Ալ-Հիլալը» ՖԻՖԱ-ից դրամական փոխհատուցում կստանա

«Ալ-Հիլալը» կարող է ակնկալել, որ ՖԻՖԱ-ից դրամական փոխհատուցում կստանա այն բանից հետո, երբ հարձակվող Նեյմարը վնասվածք ստացավ միջազգային խաղի ժամանակ: Այս մասին հայտնում է RMC Sport-ը՝ հղում անելով Globe Esporte-ին։

Հաղորդվում է, որ «Ալ-Հիլալը» կարող է դիմել ՖԻՖԱ-ի ակումբների պաշտպանության ծրագրին, ըստ որի՝ թիմերն իրավունք ունեն վճարել, եթե նրանց ֆուտբոլիստները վնասվածք են ստացել ազգային հավաքականների խաղերի ժամանակ։