«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստը բաց կթողնի թիմի առաջիկա խաղը

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կազեմիրոն բաց կթողնի «Կարմիր սատանաների»՝ Պրեմիեր Լիգայի հաջորդ հանդիպումը «Շեֆիլդ Յունայթեդի» դեմ։

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքի տեղեկություններով՝ ֆուտբոլիստը ակումբի խորհրդով մնացել է Բրազիլիայում, որպեսզի հնարավորինս արագ ապաքինվի Վենեսուելայի դեմ խաղում ստացած աննշան վնասվածքից։

Նա հասանելի չի լինի շաբաթ օրը կայանալիք խաղին, սակայն սպասվում է, որ հաջորդ շաբաթվա սկզբին կվերադառնա «Մանչեսթեր Յունայթեդի» մարզաբազա՝ մարզումները վերսկսելու համար: