Ժոան Լապորտա. «Ես ուզում եմ, որ մենք ունենանք լավագույններին»

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան նշել է, որ ցանկանում է լավագույն ֆուտբոլիստներին տեսնել «կապտանռնագույնների» կազմում։

«Ես ուզում եմ, որ մենք ունենանք լավագույններին: Ինձ միշտ շատ է դուր եկել Ժոաու Ֆելիշը:

«Բարսելոնայի» կազմն այս պահին շատ մրցունակ է։ Մենք ավելի ուժեղ թիմ ունենք, քան ունեինք, երբ նոր էինք ժամանել: Ո՞վ չի սիրում Պեդրիին, Գավիին, Բալդեին, Լևանդովսկուն և Ռաֆինյային, ասեք ինձ: – Լապորտայի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։