Նեյմարի հայրը՝ որդուն. «Մի լսիր հիմարներին, ֆուտբոլը սպասում է քեզ»

Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալ» ակումբի և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարի հայրը՝ Նեյմար դա Սիլվան, արձագանքել է որդու ծանր վնասվածքին, որը ֆուտբոլիստը ստացել է ԱԱ-2026-ի ընտրական խաղում Ուրուգվայի դեմ խաղում (0:2):

Հայրը աջակցել է Նեյմարին՝ ասելով, որ միասին կկարողանան հաղթահարել բոլոր դժվարությունները։

«Մի լսիր հիմարներին, նրանք իրենց ճակատագիրն ունեն… Մեր ընտանիքը, ընկերները, քո ներկայիս ակումբը, ազգային հավաքականն ու ֆուտբոլը կսպասեն քեզ»,- գրել է հարձակվողի հայրը սոցիալական ցանցերում։