Լուիս Էնրիկեն իտալական թոփ ակումբի տրանսֆերային նպատակն է

Բրազիլացի կիսապաշտպան Լուիս Էնրիկեն, ում իրավունքները պատկանում է Սևիլիայի «Բետիսին», հայտնվել է Իտալիայի առաջնության թոփ ակումբներից մեկի հետաքրքրությունների կենտրոնում։

Todofichajes-ի փոխանցմամբ՝ Թուրինի «Յուվենտուսը» ցանկանում է պայմանագիր կնքել 22-ամյա հարավամերիկացու հետ։ Transfermarkt պորտալի տվյալներով՝ Էնրիկեի արժեքը կազմում է 15 մլն եվրո։

Ֆուտբոլիստի պայմանագիրը «Բետիսի» հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի հունիսի վերջը: Իսպանիայի առաջնության այս մրցաշրջանում բրազիլացի կիսապաշտպանը երեք հանդիպում է անցկացրել։