«ՌԲ Լայպցիգը» հայտարարել է կիսապաշտպան Կևին Կամպլի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին:
33-ամյա ֆուտբոլիստը ստորագրել է պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը։ Կամպլը «ՌԲ Լայպցիգում» է հանդես գալիս 2017 թվականի օգոստոսի վերջից՝ Լևերկուզենի «Բայերից» տեղափոխվելուց հետո։
Այդ ժամանակից ի վեր կիսապաշտպանը անցկացրել է 220 հանդիպում, որոնցում թիմակիցների կազմում դարձել է 9 գոլի և 22 գոլային փոխանցման հեղինակ։ Ներկայումս «ՌԲ Լայպցիգը» գերմանական Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի վեցերորդ տեղում է: