«Ինտերի» գործադիր տնօրեն. «Միլան Շկրինյարը վիրավորեց «Ինտերին»»

«Ինտերի» գործադիր տնօրեն Ջուզեպե Մարոտան կիսվել է թիմի նախկին խաղացողներ Ռոմելու Լուկակուի և Միլան Շկրինյարի մասին իր կարծիքով։

«Լուկակուի թեման անցյալում է։ Նրա մասին այլեւս ոչ ոք չի մտածում։ Շկրինյա՞րը։ Ֆուտբոլիստ, ով ձևացնում էր, թե ցանկանում է երկարաձգել պայմանագիրը, բայց իրականում այլ կերպ էր մտածում:

Մեծ հիասթափություն էր։ Նա վիրավորեց «Ինտերին»: Նա կարող էր երկարաձգել պայմանագիրը, բայց նա անընդհատ ասում էր՝ ոչ»,- Մարոտային է մեջբերում ինսայդեր Նիկոլո Շկիրան։

Այս տարվա հուլիսին Շկրինյարը տեղափոխվեց ՊՍԺ՝ կնքելով 5 տարվա պայմանագիր։