Բենյամին Շեշկոն հայտնվել է իտալական գրանդի ուշադրության կենտրոնում

Սլովենական «ՌԲ Լայպցիգի» հարձակվող Բենյամին Շեշկոն հայտնվել է «Միլանի» ռադարում, որը հետաքրքրված է նրան ձեռք բերելու հեռանկարով։

Օգոստոսին Շեշկոն երեք գոլ խփեց «Բավարիայի» դարպասը, իսկ նրա ակումբը նվաճեց Գերմանիայի Սուպերգավաթը սլովենացու դիպուկ հարվածի շնորհիվ։

Նախկինում «Միլանը» հետևում էր 20-ամյա ֆուտբոլիստին, բայց այժմ հետաքրքրությունը սկսում է կոնկրետ բնույթ ստանալ։ Corriere dello Sport-ը հաղորդում է ակումբի ղեկավարության և ֆուտբոլիստի շրջապատի միջև կապերի մասին:

Իտալիայի առաջնության հաջորդ՝ իններորդ տուրում «Միլանը» կխաղա Թուրինի «Յուվենտուսի» հետ, դա տեղի կունենա կիրակի օրը։