«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը թիմի հարձակվողին տեղեկացրել է, որ նա ապագա չունի թիմում

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը թիմի հարձակվող Մեյսոն Գրինվուդին հասկացրել է, որ նա ապագա չունի թիմում, հայտնում է Daily Star-ը։

Աղբյուրի համաձայն՝ անգլիացին չի խաղա մանկունիանցիների կազմում՝ անկախ նրանից, թե վարձավճարով ինչպես հանդես կգա «Խետաֆեում»։

Այս մրցաշրջանում հարձակվողը Իսպանիայի առաջնությունում 5 խաղում դարձել է մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։