«Մանչեսթեր Յունայթեդը» խոսել է Մեյսոն Գրինվուդի ապագայի վերաբերյալ

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը հարձակվող Մեյսոն Գրինվուդին հասկացրել է, որ նա ապագա չունի թիմում:

Daily Star-ի տեղեկություններով՝ անգլիացին չի խաղա մանկունիանցիների կազմում՝ անկախ նրանից, թե վարձավճարով ինչպես հանդես կգա «Խետաֆեում»։ Մեյսոնը կարող էր վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր թիմ, սակայն հասարակության ճնշման տակ ղեկավարությունը որոշեց հրաժարվել այս գաղափարից։

Ֆուտբոլիստը պատկանում է «Մանչեսթեր Յունայթեդին», թեև վարձավճարով խաղում է «Խետաֆեի» կազմում։