Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Նիկոլո Ֆաջիոլին պատմել է, որ «Նյուքասլի» ֆուտբոլիստ Սանդրո Տոնալին իրեն հավելված է առաջարկել, որով կարող է անօրինական խաղադրույքներ կատարել։
«Ես դիտեցի նրա խաղը և հարցրի, թե ինչ է նա անում։ Նա ասաց, որ ես էլ կարող եմ փորձել, քանի որ այն հետք չի թողնի և ստիպեց գրանցել իմ հաշիվը։ Առաջին խաղադրույքս կատարեցի թենիսի, իսկ հետո ֆուտբոլի վրա: Ես օգտագործել եմ այլ անօրինական հարթակներ, բայց չեմ հիշում բոլոր անունները, քանի որ դրանք փոխվում էին ամեն ամիս»,- Ֆաջոլիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
Հոկտեմբերի 11-ին հայտնի դարձավ, որ Ֆաջիոլիի նկատմամբ հետաքննություն է սկսվել անօրինական հարթակներում խաղադրույքներ կատարելու համար։ Հոկտեմբերի 17-ին «Յուվենտուսի» կիսապաշտպանը որակազրկվել է 7 ամսով։
Նախկինում Ֆաջիոլին հայտնել էր, որ պարտքեր է կուտակել անօրինական բուքմեյքերական գրասենյակներում՝ մեկում մոտ 1,5 մլն եվրո, մյուսում՝ գրեթե 1,3 մլն եվրո։