Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետտին մեկնաբանել է Եվրո-2024-ի ընտրական փուլի 8-րդ տուրի խաղում Անգլիայից կրած պարտությունը (1:3).
«Կարծում եմ՝ մենք ճիշտ մտադրություններով խաղացինք 90 րոպեների ընթացքում: Լուսատախտակը լրացուցիչ ճնշում է գործադրում մեզ վրա, բայց հակագրոհներով խաղալը պետք է մեր հիմնական տակտիկան լինի, եթե ցանկանում ենք ցույց տալ եվրոպական մակարդակ, որը ցուցադրում են ուժեղագույնները:
Ընդհանուր առմամբ, լավ խաղ էր, մեր ելույթում որոշ բաներ շատ լավ մակարդակի վրա էին: Բայց մենք մրցակցին թույլ տվեցինք մի բան, որը չպետք է թույլ տալ այնպիսի թիմի, ինչպիսին Անգլիան է, քանի որ նրանք, իհարկե, կօգտվեն դրանից»,- Սպալետտիի խոսքերն է մեջբերում Rai Sport-ը։