Խուլիան Ալվարեսը մոտ ժամանակներս կարող է փոխել ակումբային գրանցումը

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Խուլիան Ալվարեսը մոտ ժամանակներս կարող է փոխել ակումբային գրանցումը, հայտնում է Sport.es-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Բլաուգրանայի» գլխավոր մարզիչ Չավին արգենտինացի հարձակվողի տաղանդի մեծ երկրպագուն է։ Նա կփորձի համոզել թիմի ղեկավարությանը, որ «Մանչեսթեր Սիթիին» վճարեն ֆուտբոլիստի հրաժարագինը, որը կազմում է մոտ 50 միլիոն եվրո։

Նշվում է, որ «Բարսելոնան» վճռական է տրամադրված հնարավոր տրանսֆերի հարցում՝ չնայած առկա ֆինանսական խնդիրներին։