Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին ԱԱ-2026-ի ընտրական խաղում Պերուին (2-0) հաղթելուց հետո Արգենտինայի հավաքականի ներկայիս մակարդակը համեմատել է «Բարսելոնայի» հետ, որտեղ Մեսսին անցկացրել է իր կարիերայի մեծ մասը։
«Արգենտինային համեմատել «Բարսելոնայի»՝ պատմության լավագույն թիմի հետ, մեզ համար մի քիչ շատ բան է, բայց կարծում եմ, թե ինչ ցույց տվեցինք՝ Ամերիկայի գավաթում և աշխարհի առաջնությունում մեր հաղթանակներով, մենք շատ մոտ ենք այդ մակարդակին։
Մենք հիանալի ֆուտբոլիստներ ունենք։ Անկախ նրանից, թե ով է խաղում դաշտում ցանկացած պահի, տարբերություններն աննկատ են, քանի որ մենք ունենք հստակ ոճ, որը հստակ ցույց է տալիս, թե ինչ է Արգենտինայի հավաքականը և որը մեզ շատ է դուր գալիս»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։