«Բարսելոնան» կարող է գնել ՊՍԺ-ի ֆուտբոլիստին

Կիսապաշտպան Կառլոս Սոլերը դժգոհ է ՊՍԺում խաղաժամանակից:

Այս ֆոնին 26-ամյա ֆուտբոլիստը մտածում է ձմեռային տրանսֆերային պատուհանումակումբային գրանցման հնարավոր փոփոխության մասին։ Ինչպես տեղեկացնում էTodoFichajes-ը, Սոլերը կարող է վերադառնալ Իսպանիայի առաջնություն։

Այս ֆուտբոլիստի համար պատրաստ են բանակցել «Ատլետիկոն», «Ռեալ Սոսյեդադը» և նույնիսկ «Բարսելոնան»: Կառլոսի հունվարյան տրանսֆերի գումարը կարող է կազմելշուրջ 20 միլիոն եվրո։

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը Փարիզում նախատեսված է մինչև 2026/27 մրցաշրջանի ավարտը։