Իսպանիայում հայտնաբերվել է մի քանի օր առաջ անհետացած ֆուտբոլիստի դին

Իսպանիայում հայտնաբերվել է «Կորդոբայի» կիսապաշտպան Ալվարո Պրիետոյի դին, հայտնում է AS-ը։ Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստի մարմինը հայտնաբերվել է գնացքի երկու վագոնների միջև։

18-ամյա իսպանացին անհետացել էր օրեր առաջ։ Վերջին անգամ նրան ողջ տեսել են Սևիլիայի Սանտա Խուստա երկաթուղային կայարանում։

«Մեր խորին ցավակցություններն Ալվարո Պրիետոյի ընտանիքին, ընկերներին և թիմակիցներին: Նրանք վայելում են մեր անվերապահ աջակցությունը։ Եվ մենք շնորհակալություն ենք հայտնում բոլորին, ովքեր միացել են մեզ այս դժվարին ժամանակներում»,- ասվում է «Կորդոբայի» գործադիր տնօրեն Անտոնիո Ֆերնանդես Մոնտերուբիոյի հայտարարության մեջ։

Տեղեկացնենք, որ Ալվարո Պրիետոն խաղացել է «Կորդոբայի» երիտասարդական թիմում։