«Թոթենհեմի» կիսապաշտպան Պյեր-Էմիլ Հոյբյերգը կարող է կարիերան շարունակել Իտալիայում, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ 28-ամյա դանիացու համար հավակնում է «Յուվենտուսը»: Թուրինյան թիմը շարունակում է վերահսկել ֆուտբոլիստին և ցանկանում է ձեռք բերել նրան ձմռանը:
Այս մրցաշրջանում Հոյբյերգը անցկացրել է 8 հանդիպում, որոնցում արդյունավետ չի եղել։