Մարկուս Ռեշֆորդը 288 հազար եվրո արժողությամբ նոր մեքենա է գնել

«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը նոր մեքենա է գնել անցյալ սեպտեմբերին իր Rolls Royce-ի վթարից հետո, հայտնում է The Sun-ը։

Աղբյուրի համաձայն՝ անգլիացի ֆուտբոլիստը 288 հազար եվրո արժողությամբ Mercedes Sprinter է գնել: Ընդգծվում է, որ սեպտեմբերյան վթարից հետո, որի ժամանակ կոտրվել էր Ռեշֆորդի Rolls Royce-ը, իսկ մեքենան վարում էր հենց ֆուտբոլիստը, նա նախընտրեց օգտվել անձնական վարորդի ծառայություններից։

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում «կարմիր սատանաների» կազմում 25-ամյա հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է տասը հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։