«Բավարիան» հետաքրքրված է «Ժիրոնայի» ուկրաինացի կիսապաշտպան Վիկտոր Ցիգանկովով։
Ինչպես հայտնում է Bild-ը, «Բավարիան» դիտարկում է 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը գնել հաջորդ ամառ:
«Ժիրոնան» ծրագրում է կիսապաշտպանի վաճառքից վաստակել 30 միլիոն եվրո։
Ցիգանկովը «Ժիրոնա» է տեղափոխվել 2023 թվականի հունվարին Կիևի «Դինամոյից» 5 միլիոն եվրոյի դիմաց։ Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում նա անցկացրել է 8 հանդիպում, որոնցում դարձել է 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։